![]() |
||
![]() |
1991թ.-ին ընդունվել և 1996թ.-ին ավարտել է Երևանի Պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը:
1997-1998թթ. աշխատել է ՀՀ Գերագույն դատարանում որպես դատական նիստերի քարտուղար:
1999թ.-ից աշխատում է ՀՀ Վճռաբեկ դատարանում՝ որպես դատավորի օգնական, դատավորի խորհրդական:
Հանդիսանում է Հայաստանի իրավաբանական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ և Հայաստանի երիտասարդ իրավաբանների ասոցիացիայի վարչության անդամ:
Մասնակցել է մասնագիտական վերապատրաստման դասընթացների, սեմինարների և կոնֆերանսների:
2003-2004թթ. հանդիսացել է Ջեսափի միցույթի ազգային կառավարչի օգնական, իսկ 2005-2007թթ.՝ Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլի կառավարիչ:
1999թ.- 2004թ. ուսանել է Երևանի Մենեջմենթի Համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:
Հանդիսացել է Ֆիլիփ Ջեսափի Միջազգային Իրավունքի մրցույթի 2001թ.-ի Հայաստանյան Բանավոր Մրցափուլի և 2002թ.-ի Գրավոր Մրցափուլի հաղթող թիմի ավագ, և արժանացել 2001թ.-ի Հայաստանյան Մրցափուլի Լավագույն Բանախոս մրցանակին:
2002թ.-2006թ. աշխատել է Արլեքս Ինթերնեյշնլ ՓԲԸ-ում՝ որպես իրավաբանական հարցերով, տնօրենի օգնական:
2004թ.-ին մասնակցել է Հարվարդ համալսարանի Առաջնորդության և Բանակցությունների Վարման Հմտությունների ծրագրին, կազմակերպված Կոնֆլիկտների Կառավարման Խմբի` CMG-ի կողմից (Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ):
2006թ.-ին ուսանել է Ամերիկյան և Միջազգային Իրավունքի Ինստիտուտում (Փլեյնո, Տեխաս, ԱՄՆ):
2006-2007թթ. մասնակցել է Ֆիլիփ Ջեսափի Միջազգային Իրավունքի մրցույթի Հայաստանյան մրցափլում` որպես դատավոր, և 2007-ին նաև միջազային մրցափուլում (Վաշինգտոն, Դի. Սի., ԱՄՆ)` որպես դատավոր:
2007թ.-ին ղեկավարել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թիմը Աղասի Եսայանի անվան Միջազգային Մարդասիրական Իրավունքի վերաբերյալ Հայաստանյան Կարմիր Խաչի մրցույթում:
2007թ.-ին ղեկավարել է Հայաստանի Ամերիկյան Համալսարանի իրավաբանական ֆակուլտետի թիմը Շրջակա Միջավայրի Միջազգային Իրավունքի վերաբերյալ Ստեթսոն Համալսարանի մրցույթի միջազգային փուլում (Սնտ. Փեթերսբուրդ, Ֆլորիդա, ԱՄՆ):
2006թ.-ից աշխատում է Հայաստանի Ամերիկյան Համալսարանում՝ որպես Համալսարանի Ադմինիստրացիայի և Գիտական Խորհրդի Իրավախորհրդատու, Իրավաբանական Հետազոտությունների Կենտրոնի ծրագրերի համակարգող և իրավաբանական ֆակուլտետի դասախող:
2006թ.-ից հանդիսանում է Հայաստանի Ջեսափի ակումբի խորհրդի անդամ:
1997-2003թթ սովորել և ավարտել է ԵՊՀ Իրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը, այնուհետև` մագիստրատուրան:
2002-2004թթ. ավարտել է Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն և Փարիզ 1 Պանթեոն-Ասաս համալսարանը` միջազգային տնտեսական իրավունք մասնագիտացմամբ:
2004-2006թթ. աշխատել է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում` որպես ավագ իրավաբան, միաժամանակ դասավանդել է Ռուս-հայկական պետական համալսարանում: Այժմ հանդիսանում է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ի ֆինանսական դիտարկումների բաժնի պետ:
Ունի գիտական աշխատություններ և տարբեր մրցույթների մրցանակներ:
2002թ.-ի Ջեսափի մրցույթի հայաստանյան մրցափուլում ստացել է լավագույն բանախոսի մրցանակ և հաղթող թիմի կազմում մասնակցել միջազգային մրցափուլին:
2005 և 2006թթ.-ին եղել է Ջեսափի մրցույթի ազգային մրցափուլում հաղթող թիմի մարզիչը:
2006թ.-ին ավարտել է Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Նույն տարի ընդունվել է նշված ֆակուլտետի միջազգային և եվրոպական իրավունքի ամբիոնի ասպիրանտուրա:
2005-2007 թթ.-ին աշխատել է «Երևանի կոնյակի գործարան» ՓԲԸ-ում՝ որպես իրավաբան:
2007թ.-ից աշխատում է «Ամերիա» ՓԲԸ-ում՝ որպես կրտսեր իրավախորհրդատու: 2005, 2006 և 2007 թ.թ.-ին մասնակցել է Ֆիլիպ Ջեսափի անվան մրցույթին՝ որպես Ռուս-Հայկական (Սլավոնական) պետական համալսարանի թիմի ավագ:
1996-2000թթ. ուսանել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում` ստանալով իրավաբանի որոկավորում` բակալավրի աստիճանով:
2002թ. ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի մագիստրատուրան` ստանալով իրավագիտության մագիստորսի աստիճան: Նույն թվականին ընդունվել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ասպիրանտուրա, 2004թ. տեղափոխվել ԵՊՀ ասպիրանտուրա: 2005թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն միջազգային իրավունք մասնագիտությամբ` ստանալով իրավաբանական գիտությունների թեկնածուի աստիճան:
2003-2006թթ. աշխատել է ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմում որպես Իրավախորհրդատվական ծառայության գլխավոր մասնագետ:
2006 թվականի ապրիլից ՀՀ սահմանադրական դատարանի աշխատակազմի իրավախորհրդատվական ծառայության միջազգային պայմանագրերի բաժնի վարիչն է:
2005թ. համատեղությամբ դասավանդում է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի եվրոպական և միջազգային իրավունքի ամբիոնում:
2002թ., հաղթելով Ջեսափի մրցույթի ազգային փուլը, ԵՊՀ թիմի կազմում մասնակցել է Մրցույթի միջազգային փուլերին:
2007թ. մասնակցել է Ջեսափի մրցույթի ազգային փուլին` որպես դատավոր:
Ունի մի շարք հոդվածներ, գիտական հրապարակումներ, մասնակցել է բազմաթիվ գիտաժողովների և սեմինարների ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում: