Ակումբի մասին   Գործունեություն   Ջեսափի ակումբի լրատու   Հետադարձ կապ   English
Ակումբի մասին
Ակումբի խորհուրդը
Ակումբի մասնակիցներ
Ակումբի կանոնակարգ

 

 

ԱԿՈՒՄԲԻ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐ


Ջեսափի ակումբի մասնակիցների առաջին ժողովին հրավիրվել էին նրանք, ովքեր կանգնած են եղել կազմակերպիչների կողքին մրցույթի հիմնադրման իսկ պահից, մասնակցել են մրցույթին կամ աջակցել նրա կազմակերպման ու կայացման գործում: Ջեսափի ակումբի առաջին մասնակիցների թվում են ինչպես արդեն կայացած իրավաբաններ` տարբեր պետական մարմինների աշխատակիցներ, փաստաբաններ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ նախկին ջեսափականներ ու ուսանողներ, որոնք մասնակցել են մրցույթին:

Հաշվի առնելով ակումբի նպատակները և գիտակցելով, որ Ջեսափի մրցույթի կայացումն ու ակումբի գործունեության մյուս ուղղությունների արդյունավետ իրագործումը կախված է ոչ միայն բանիմաց իրավագետներից, այլ նաև այլ բնագավառների հմուտ ու կայացած մասնագետներից` ակումբի կանոնակարգը չի սահմանափակում ակումբի մասնակիցների շրջանակը:

Ակումբի մասնակից կարող է դառնալ յուրաքանչյուր ոք, ով որևէ ներդրում է ունեցել Հայաստանում Ջեսափի մրցույթի կայացման գործում կամ այլ կերպ հետաքրքրված է ակումբի գործունեությամբ: Հայաստանի Ջեսափի ակումբի կանոնակարգը սահմանում է, որ ակումբի գործունեությանը կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, ով հանդիսացել է Ջեսափի մրցույթի դատավոր, դատավորի օգնական, մասնակցել է մրցույթին թիմերի կազմում կամ ընդհանրապես հետաքրքրված է ակումբի նպատակներով և գործունեությամբ:

Top
Copyright © 2007 The Law Foundation of Armenia | Armenian Young Lawyers Association