Ակումբի մասին   Գործունեություն   Ջեսափի ակումբի լրատու   Հետադարձ կապ   English
Գործունեություն
Իրադարձություններ

 

 

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի Ջեսափի ակումբը նախատիպը չունեցող մարմին է, որն իր առջև դրել է երկու հավասարազոր և հավասարակշիռ խնդիր-նպատակներ` Հայաստանում «Ֆ. Ջեսափի անվան միջազգային իրավունքի դատախաղ» մրցույթի մասսայականացում, հասարակության կողմից մրցույթի դերի ու նշանակության գիտակցում և բարձրացում և միջազգային արդի խնդիրների շուրջ քննարկումների, երկխոսությունների, սեմինարների, գիտաժողովների կազմակերպում:

Միջազգային իրավունքի ոլորտում ակումբի գործունեության նպատակը երկակի է. նախ` դրանք ուսուցողական մեծ նշանակություն կունենան իրավաբան-ուսանողների համար, կնպաստեն նրանց հաղորդակցությանը իրավագիտության զարգացման միջազգային փորձին և կխթանեն այդ ոլորտում ինքնուրույն ուսումնասիրությունների իրականացմանը, և երկրորդ` հանրամատչելի կդարձնեն միջազգային արդի խնդիրների վերաբերյալ կարծիքներն ու այդ խնդիրների լուծման հնարավոր արդյունավետ լուծումները, քանզի Հայասատանի Ջեսափի ակումբը համախմբում է միջազգային իրավունքի ոլորտում հանրապետության լավագույն մասնագետների մեծ մասին և ունակ ու պատրաստ է համագործակցելու պետական ու ոչ պետական մարմինների, արտասահմանյան և միջազգային կազմակերպությունների հետ:

 

 

 

 

Top
Copyright © 2007 The Law Foundation of Armenia | Armenian Young Lawyers Association